211652_close_icon
views-count838 դիտում article-date 22:43 03-06-2015

Մակեդոնիայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Մակեդոնիայի քաղաքական կուսակցությունների առաջնորդները համաձայնություն են ձեռք բերել երկրում 2016-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այդ մասին կառավարության և ընդդիմադիր ուժերի միջև կայացած բանակցությունների արդյունքներով հայտնել է հարևանության և ընդլայնման հարցերով եվրակոմիսաիր Յոհաննես Հանը: Նրա խոսքերով, Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուևսկին և նրա ընդդիմադիրները պայմանավորվել են այն մասին, որ «մինչև հաջորդ տարվա ապրիլի վերջը պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ»:

Նմանատիպ նյութեր