Ուկրաինան վերադառնում է 2004-ի Սահմանադրությանը. կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ
Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից քիչ առաջ ընդունվել է որոշում 2004-ի Սահմանադրությանը վերադառնալու մասին, որի համաձայն երկրում վերականգնվում է խորհրդարանակն-նախագահական կառավարումը և նշանակալից կնվազի երկրի նախագահի իրավունքները:
Որոշման ընդունման համար կողմ է քվեարկել 386 պատգամավոր: Հայտնի է նաև , որ արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն մինչև դեկտեմբերի վերջ:
Այս պահին Մայդանում բողոքի ակցիան շարունակվում է: