1172 դիտում
09:21 20-06-2019
Դատական համակարգը՝ ճգնաժամի առջև․ ինչու է դանդաղում գործընթացը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատական համակարգը ահազանգում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների հետևանքով իրենք կանգնել են լուրջ խնդիրների առաջ:
Ըստ դատավորների` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամների հրաժարականներից հետո ԲԴԽ-ում մնացել են 4 հոգի, և քվորում չի լինում, ու այս իրավիճակում դատական իշխանության գործունեությունը դրվում է հարվածի տակ:
Մի շարք դատավորներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ այս իրավիճակը պետք է անհանգստացնի ինչպես Ազգային ժողովի պատգամավորներին, այնպես էլ Դատավորների միությանը, քանի որ Ազգային ժողովը պետք է 3 թեկնածու ներկայացնի, որոնք կարող են նշանակվել ԲԴԽ անդամներ, իսկ դատավորների ժողովը դատավորներից 3 հոգու պետք է ընտրի ԲԴԽ անդամ:
Մինչ օրս Ազգային ժողովում դեռևս մեկ թեկնածուի հարց է քննարկվում, որը Գրիգոր Բեքմեզյանն է, նրան էլ դեռ չեն ընտրել: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն էլ դատավորների ժողով չի անում, և ԲԴԽ-ն, որի օրակարգում բազում հրատապ հարցեր կան լուծելու, ըստ էության, կազմալուծված է: Դատավորներն անգամ մտավախություն ունեն, որ աշխատավարձ չեն կարողանալու ստանալ, թեև դատական դեպարտամենտից «Ժողովուրդ» օրաթերթին հավաստիացրին, որ այդպիսի բան չի լինելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1558 դիտում
09:33 02-03-2022
Գործ չեն անում կամ դանդաղում են․ «Ժողովուրդ»
1318 դիտում
08:42 06-10-2023
Դատական համակարգում քաոս է. ինչու է խափանվել մակագրման համակարգը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
451 դիտում
07:52 30-04-2024
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
604 դիտում
07:31 30-04-2024
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
430 դիտում
07:18 30-04-2024
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»