211652_close_icon
views-count3470 դիտում article-date 00:02 20-06-2019

Ֆուտզալ. Իտալիա-Հայաստան երկրորդ հանդիպումը սկանդալային ավարտ է ունեցել

Ֆուտզալի Իտալիայի և Հայաստանի հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը մնացել է անավարտ. իտալացիները չեն պահպանել արդար խաղի (fair play) կանոնները: Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին Իտալիայից հայտնեցին ՀՖՖ պատվիրակության ներկայացուցիչները: Հունիսի 18-ին Հայաստանի հավաքականը հաղթել էր իտալացիներին 2:1 հաշվով, և դաշտի տերերն այսօր տրամադրված էն անպայման վրեժխնդիր լինել: Մրցավարն իտալացի էր և ցանկացած կասկածելի իրավիճակում որոշում էր կայացնում հօգուտ իտալացիների՝ նշանակելով չհիմնավորված բազմաթիվ տուգանայիններ: Այդուհանդերձ, հավասար պայքար էր ընթանում: 2:2 հաշվի ժամանակ մրցավարը ոչ կոնտակտային իրավիճակում հերթական տուգանայինը նշանակեց՝ ցույց տալով 10-մետրանոց նշակետը: Քանի որ իրականում խախտում չկար, մեր թիմի ֆուտբոլիստները հայտնեցին իրենց անհամաձայնությունը. հավաքականի մարզիչները հրահանգեցին դարպասապահին ազատել դարպասը՝ ի նշան բողոքի: Իտալացիները հավաստիացրեցին, որ իրենք էլ են համարում, որ խախտում չի եղել, և իրենք պատրաստ են շեղ հարվածել, եթե դարպասապահը զբաղեցնի իր տեղը՝ այդպիսով պահպանելով արդար խաղի կանոնները: Այդուհանդերձ, երբ մեր դարպասապահը զբաղեցրեց իր տեղը, իտալացիները գրավեցին մեր դարպասը: Դրանից հետո Հայաստանի հավաքականի մարզիչներն ու ՀՖՖ պատվիրակությունը որոշեցին դուրս բերել թիմը խաղադաշտից, քանի որ իտալացիները, ի հակառակ իրենց խոստումի. չպահպանեցին արդար խաղի (fair play) կանոնները: Խաղը մնաց անավարտ:

Նմանատիպ նյութեր