211652_close_icon
views-count21411 դիտում article-date 17:21 19-06-2019

Ժամ առաջ արգելեք հնամաշ ավտոմեքենաների շահագործումը Երևանում. Գևորգ Պետրոսյանի բաց նամակը՝ Օսիպյանին

Ամբողջ մայրաքաղաքը ողողված է հնամաշ փոխադրամիջոցների շահագործման ընթացքում մթնոլորտ արտանետվող թունավոր օդով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ով իր գրառումով բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան: Նա, մասնավորապես, նշել է. «Խոսքն առաջին հերթին վերաբերում է խոշոր մարդատար եւ բեռնատար փոխադրամիջոցներին: Երեւանի բանուկ փողոցներում գտնվելը ցերեկային ժամերին ուղղակի վտանգավոր է դարձել։ Առանց այն էլ Երեւանում մթնոլորտային օդը շատ կեղտոտ է եւ վնատակար բաղադրիչներով հագեցած: Որպես քաղաքացի եւ որպես ԱԺ պատգամավոր, խնդրում եմ Ձեր հանձնարարականը Ճանապարհային ոստիկանությանը՝ ժամ առաջ արգելել այդպիսի տրանսպորտային միջոցների շահագործումը՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ: Ակնկալում եմ արագ արձագանք: Կանխավ շնորհակալ եմ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր