Փրկարարները բռնել են 5 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք
Հունիսի 18-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից։
Մասնավորապես՝ Երևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում և Մալիշկա գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 5 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: