Ազգային ժողովն ընդունեց Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկց 76 և դեմ՝ 13 ձայն, 23 պատգամավոր՝ ձեռնպահ:
«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը: