211652_close_icon
views-count1013 դիտում article-date 18:00 18-06-2019

Նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը (The International Paris Air Show): Այն ավիատիեզերական ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցադրությունն է թե՛ ցուցադրության տարածքով, թե՛ մասնակիցների թվով, որը երկու տարին մեկ նույն հարկի տակ է հավաքում ոլորտի համաշխարհային խոշորագույն դերակատարներին: Նախագահ Սարգսյանը Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրության շրջանակում կայցելի խոշորագույն ընկերությունների, մասնավորապես՝ իտալական «Leonardo»-ի, և «Elettronica Group»-ի, ֆրանսիական «Dassault Group»-ի և «THALES Group» -ի տաղավարներ, կհանդիպի այդ ընկերությունների ղեկավարների հետ:

Նմանատիպ նյութեր