211652_close_icon
views-count1554 դիտում article-date 12:47 18-06-2019

Կանխվել է թմրամիջոցի իրացումը «Վանաձոր» ՔԿՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Անհայտ անձը թմրամիջոց իրացնելու նպատակով, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պարսպից ներս է նետել զուգագուլպա, որը հունիսի 17-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հիմնարկի տարածքի հերթական զննության արդյունքում հայտնաբերվել է աշխատակիցների կողմից: Զննությամբ պարզվել է, որ զուգագուլպայի մեջ եղել են ընդհանուր 8.8 գրամ քաշով կանեփանման զանգված, 1 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 2 մարտկոց, 2 ականջակալ և լիցքավորման 1 սարք: Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր