211652_close_icon

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձը․ ձերբակալվել է մեկ անձ

views-count3868 դիտում article-date 15:16 24-11-2025
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա․Մ․-ին։

Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն փոշեզանգված՝ 5,44 գրամ քաշով։

Ա․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր