Արմեն Աշոտյանը՝ Տիգրան Ուրիխանյանի և Գագիկ Ծառուկյանի կոնֆլիկտի պատճառ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կոնֆլիկտի պատճառը Ուրիխանյանի կողմից իր վարած «Ճշմարտության պահը» հաղորդմանը Արմեն Աշոտյանին հրավիրելն է եղել:
Հեռուստաընկերությունում Ուրիխանյանին նախապես զգուշացրել են, որ Աշոտյանը իրենց մոտ արգելված անձ է, սակայն Ուրիխանյանին թվացել է, որ արգելքները իր վրա չեն տարածվում: Նա իրավիճակի լրջությունը գիտակցել է միայն այն ժամանակ, երբ գործին միջամտել է անձամբ Ծառուկյանը՝ Ուրիխանյանից պահանջելով վայր դնել մանդատն ու փակել հաղորդումը: Հաղորդումը փակվել է, բայց Ուրիխանյանը մանդատը վայր դնող չի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]