211652_close_icon
views-count2149 դիտում article-date 18:22 17-06-2019

Դիեգո Մարադոնա. Նույնիսկ Տոնգայի հավաքականը կարող է հաղթել Արգենտինային

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է ազգային թիմի պարտությունը (0:2) Կոլումբիայից՝ Ամերիկայի Գավաթի առաջին խաղում: «Հասկանում եք, չէ՞, որ նույնիսկ Տոնգայի հավաքականը կարող է մեզ հաղթել: Կա թիմի հեղինակություն, որը մենք կառուցել էինք: Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը. այն պետք զգաս այնպես, ինչպես՝ սեփական մորդ», ասել է Մարադոնան: Տոնգայի թագավորությունը գտնվում է Օվկիանիայում, նրա տարածքում բնակվում է 103 հազ. մարդ: ՖԻՖԱ-ի վարկանիշի այդ երկրի հավաքականը զբաղեցնում է 206-րդ տեղը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր