211652_close_icon
views-count1142 դիտում article-date 16:51 17-06-2019

Կներեք, ճկռալով աշխատում ենք. Հայկ Մարությանը՝ քաղաքապետարանում հաստիքները ավելացնելու անհրաժեշտության մասին. armtimes.com

Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում ընդգրկված որոշման նախագծերից մեկով առաջարկվում էր փոփոխություններ կատարել քաղաքապետարանի կառուցվածքում եւ հաստիքացուցակում: Որոշ բաժիններ ու վարչություններ նախատեսվում է միավորել, մի շարք հաստիքներ կրճատել կամ ավելացնել, հայտնում է [url=https://armtimes.com/hy/article/164066?fbclid=IwAR2-JsnlNifaBz2WduHphGabyeTgw9YhUJ53pczWG_X19C9i_SVg6lVngaY]armtimes.com[/url]-ը։ Ավագանուն ներկայացված նախագծի համաձայն, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում միավորվել են սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժինները՝ հաշվի առնելով սպորտի եւ երիտասարդության ոլորտների փոխկապվածությունը: Միավորվել են նաեւ մշակույթի վարչությունն ու տուրիզմի բաժինը: «Վերջինս ներառվել է մշակույթի վարչության կազմում՝ հաշվի առնելով, որ իր գործառույթներով եւ տեսլականով սերտ շաղկապված է մշակույթի ոլորտի գործառույթների հետ, մասնավորապես՝ զբոսաշրջության զարգացման կարեւոր գրավականներից է մայրաքաղաքի մշակութային անցուդարձն ու պատմամշակութային ժառանգությունը»,- ասվում է հիմնավորման մեջ: Քաղաքապետարանի զորահավաքային բաժինը, որը գործում էր քարտուղարության կազմում, առանձնացվել է քարտուղարությունից եւ դարձել առանձնացված բաժին: Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում առաջարկվել է առանձնացնել առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժինը՝ ստեղծելով առեւտրի եւ սպասարկումների ու գովազդի բաժիններ: Այս ամենի արդյունքում, ինչպես նշեցինք, ինչ-որ հաստիքային միավորներ կրճատվելու են, որոշները ավելացվելու: Հանրագումարում, սակայն, ստացվելու է աճ, քանի որ ներկայիս 2 հազար 30 միավոր հաստիքի փոխարեն դրանց թիվը կավելանա 102.5 միավորով՝ հասնելով 2 հազար 132.5-ի: Առաջարկվող այս փոփոխությունները ընդդիմության սրտով չէին: «Լույս» խմբակցությունը նախագծի վերաբերյալ նախապես կարծիք էր հայտնել, որ հաստիքները պետք է ոչ թե ավելանան, այլ կրճատվեն շուրջ 130-ով: Այն, որ այս խմբակցությունը հաստիքացուցակն ուռճացված է համարում, բազմաթիվ անգամներ է շեշտել՝ հաճախ էլ մեջբերելով նախկին «Ելք» խմբակցության գործընկերներին: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ծավալները մեծացել են երեքից չորս անգամ: Նա նկատեց, որ եթե նախկինում, օրինակ շինթույլտվությունները ստացվում էին վերեւից ստացված զանգերի կամ գումարի միջոցով, ապա հիմա ամեն մի դիմում լրջորեն ուսումնասիրվում է: «Որոշվում էր, որ այս մարդը պետք է ստանա այս շինթույլտվությունը այս տեղում: Լավ տեղ է, վատ տեղ է, ճիշտ տեղ է, սխալ տեղ է, համապատասխատանում է նորմերին, չի համաատասխանում, դա ոչ մի կապ չուներ: Վարչությունում ոչ ոք չէր աշխատում դրա վրա, միանգամից շինթույլտվությունը տալիս էին»,- համեմատեց քաղաքապետ Հայկ Մարությանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armtimes.com/hy/article/164066?fbclid=IwAR2-JsnlNifaBz2WduHphGabyeTgw9YhUJ53pczWG_X19C9i_SVg6lVngaY]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր