1738 դիտում
18:37 21-08-2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին. Armtimes.com
[url=https://armtimes.com/hy/article/167593?fbclid=IwAR0IlTGpHdyZe_pPgRao7xpFp6ho_BFI_h37xxfAEbvn34b82x2toFTAPTA]Armtimes.com[/url]-ը գրում է. Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Քաղաքապետը պահանջում է Աղեկյանին պարտավորեցնել պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում եւ հերքում:
Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 15-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին:
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեր զրույցում ասաց, որ հայցը կապված է զրպարտության հետ:
Նշենք, որ օգոստոսի 9-ին Աղեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի է հասել: Չի բացառվում, որ քաղաքապետը հենց այս հայտարարությունն է համարել որպես զրպարտություն:
Վերջին շրջանում «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը, որը նախկինում Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունից էր, ակտիվ քննադատության է ենթարկում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, սակայն այդ քննադատություններում նա չի խուսափում կոշտ ձեւակերպումներից ու վիրավորական արտահայտություններից։
Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/167593?fbclid=IwAR0IlTGpHdyZe_pPgRao7xpFp6ho_BFI_h37xxfAEbvn34b82x2toFTAPTA]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
7498 դիտում
10:47 21-08-2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին
12708 դիտում
20:44 17-10-2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1534 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ