Ավտովթար՝ Երևանում․ Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց տանող հատվածում՝ կամրջի վրա, Երևանի բնակիչ 22-ամյա Մարատ Գ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աղասի Գրիգորյանը և Գուրգեն Սուկոյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։