Անձամբ ինձ հարցաքննության հրավեր չի եղել. Ռոմանոս Պետրոսյանը՝ Աբովյանում մեքենայի հրկիզման գործի մասին. Tert.am
Աբովյանի ընտրություններից հետո ես ոչ մի խնդիր չունեմ կուսակցության ներսում՝ թե քաղաքական իմաստով, թե միջանձնային իմաստով: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին [url=https://www.tert.am/am/news/2019/06/16/romanos-meliqyan/3026596?fbclid=IwAR3dBmLRg_2VRLY1UkJsoNcp3DObaSu_sCMAozNY2N5wWF8B7m7X5txgOE8]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ, ՔՊԿ վարչության անդամի թեկնածու Ռոմանոս Պետրոսյանը:
«Աբովյանում մենք առերեսվել ենք մի իրողության, որը վաղուց պետք է մերժված լիներ և նոր Հայաստանում տեղ չունենար: Ցավոք, այն որոշակի երևեկումներում դեռ իրեն դրսևորեց»,- նշեց մարզպետը:
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ Կոտայքի մարզպետը փչացրեց Աբովյանի ընտրությունները և հրաժարական պետք է ներկայացնի, Ռոմանոս Պետրոսյանը նշեց. «Ես պարզապես զարմացած եմ նման գնահատականներից, այն էլ մասնագիտությամբ իրավաբանից: Իմ գործողությունները բացառապես բխել են իրավունքի և օրենքի պահանջներից»:
Աբովյանի ընտրություններում ՔՊ քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի ենթաշտաբերից մեկի պետի մեքենայի այրման գործի շրջանակում Գագիկ Ծառուկյանը հարցաքննության էր հրավիրվել, սակայն ՔՊ կողմից որևէ մեկին հարցաքննության չեն կանչել:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/16/romanos-meliqyan/3026596?fbclid=IwAR3dBmLRg_2VRLY1UkJsoNcp3DObaSu_sCMAozNY2N5wWF8B7m7X5txgOE8]այստեղ[/url]