211652_close_icon
views-count17093 դիտում article-date 22:05 15-06-2019

Հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետի կողմից. Ինչո՞ւ է մարզպետը ոստիկան ուղարկել քաղաքացու բնակարան. NEWS.am

Վանաձորի բնակիչ Սմբատ Խանվելյանը հայտարարել է, որ հետապնդման է ենթարկվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ես՝ ՀՀ քաղաքացի Սմբատ Խանվելյանս, հայտարարում եմ, որ իմ քաղաքական հայացքների և ակտիվության համար հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից, ավելին՝ իմ ընտանիքին ու վատառողջ ծնողիս են անհանգստացնում ոստիկանական այցելությամբ։ Լոռու մարզպետը նպատակաուղղված միջոցներ է կիրառում իմ, լրագրող տիկնոջս՝ ազատ խոսքի, քաղաքական հայացքների վրա բռնանալու համար»,- գրել է նա։ [url=https://news.am/arm/news/518567.html?fbclid=IwAR1Mydn7jCGzMLLpXHC8KUhdl6mkOkFQ92v8Fhb7OgOunPtuw8aImWkzXiA]NEWS.am[/url]-ի հետ զրույցում Խանվելյանը մանրամասնեց, որ ոստիկաններն այցելել են իր գրանցման հասցեով, որտեղ ինքը չի բնակվում եւ իր հորը ասել են, որ ինքը ինչ որ քննադատական գրառումներ է արել մարզպետի հասցեին, եւ իրենք ցանկանում են խոսել իր հետ: Նա նշեց, որ օրեր առաջ էլ մարզպետը իր կնոջն է դատի տվել իրեն քննադատելու համար, իսկ դրանից հետո էլ մարզպետի տեղակալի ամուսինն էր իրեն «ռազբորկայի» հրավիրում քննադատությունների համար։ «Լոռու մարզպետը ամենակոպիտ կերպով փորձում է լռեցնել իր անձի հանդեպ ցանկացած քննադատական խոսք»: Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/518567.html?fbclid=IwAR1Mydn7jCGzMLLpXHC8KUhdl6mkOkFQ92v8Fhb7OgOunPtuw8aImWkzXiA]սկզբնաղբյուրում[/url]

Նմանատիպ նյութեր