211652_close_icon
views-count2026 դիտում article-date 19:43 15-06-2019

Դանիել Իոաննիսյան. Խիստ մտահոգիչ է ոստիկանության՝ «Ադեկվադ» կուսակցության նկատմամբ պահվածքը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խիստ մտահոգիչ է ոստիկանության՝ «Ադեկվադ» կուսակցության նկատմամբ [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/15/1127499/]պահվածքը[/url], որը զուգորդվում է գործող օրենքների ակնհայտ խախտումներով: Հավատացած լինելով, որ վարչապետի կողմից քաղաքական հետապնդումներ իրականացնելու որևէ հրահանգ չկա, չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ նման պահված դրսևորում՝ վարկաբեկելով հեղափոխության արժեքները: Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ ոստիկանության ծառայողի կողմից օրենքի խախտումը չի կարող լինել «հանուն լավ նպատակի», քանի որ լավ նպատակը ոստիկանության առջև դրել է Ազգային ժողովը՝ համապատասխան օրենքներով»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր