211652_close_icon
views-count40309 դիտում article-date 22:33 14-06-2019

Արտակարգ դեպք Երևանում. «Անի Պլազա» հյուրանոցի ավտոկայանատեղիում վնասել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և տեստավորման կենտրոն»-ի տնօրենի պաշտոնակատարի Lexus-ը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով ՝ երեկ՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք «Անի Պլազա» հյուրանոցային համալիրի բակում կայանված մի քանի ավտոմեքենաներ են վնասել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Պարզվել է, որ վնասել են նույն հյուրանոցի աշխատակից, Երևանի բնակիչ, Անդրանիկ Քալանթարյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենան, Երևանի բնակիչ, Արմեն Փաշայանին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենան և Կորեայի Հանրապետության քաղաքացի Բոնաու Կուի Suzuki մակնիշի ավտոմեքենան: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Պարզվելու է նաև վնասի չափը; Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Փաշայանը աշխատում է «ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և տեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր