211652_close_icon
views-count1623 դիտում article-date 23:50 14-06-2019

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի աճեցրած կանեփի բույսեր

Հունիսի 13-ին ոստիկանության Արմավիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Լուկաշին գյուղի 55-ամյա մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Մեկնած օպերատիվ խումբը հողամասի զննությամբ անասնագոմի հարակից տարածքից հայտնաբերել է 11 հատ մշակված, խնամված կանեփանման բույս: Նա հայտարարել է, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի բույս է, որը ցանել և մշակել է իր օգտագործման համար: Տղամարդը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: *** Հունիսի 13-ին, ժամը 15.00-ին, մի քրեական գործի շրջանակներում, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա Վարդանաշեն գյուղի 61-ամյա մի բնակչի տանը, կից օժանդակ շինություններում և տնամերձ հողամասում կատարված խուզարկությամբ հողամասից հայտնաբերվել է կանեփի 21 բույս: Նա հայտարարել է, որ կանեփի բույսերը մշակել և աճեցրել է իր օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր