211652_close_icon
views-count3907 դիտում article-date 22:04 13-06-2019

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

ՀՀՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆՆԻԿՈԼՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԲԱՑ ՆԱՄԱԿ Դիմում ենք Ձեզ, ներկայացնելով ՀՀ-ում գործող գրեթե բոլոր մաշկավեներաբանների տեսակետը: Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը ավելի քան կես դար հանդիսացել է մեր Հանրապետությունում մաշկավեներաբանական կադրերի կրթման բնօրրանը, այստեղ աշխատել և դասավանդել են անվանի Հայ մտավորականներ, ազնվագույն բժիշկներ, խոշոր գիտնականներ: Քրոնիկական մաշկային հիվանդությունների երկարատև ընթացքի պատճառով շատ հիվանդների համար այս Կենտրոնը հանդիսանում է երկրորդ տունը, որտեղ նրանք կարող են ստանալ իրենց հիվանդության բուժում, բժշկական անձնակազմի ջերմ վերաբերմունք: Կենտրոնը նաև համախմբում է ողջ մաշկավեներաբանական հասարակությանը՝ այստեղ են տեղակայված Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնները, Մաշկավեներաբանների հայկակա ասոցիացիան, պրոֆ. Հ.Ա.Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիան: Այս կենտրոնում պարբերաբար կատարվում են բարդ կլինիկական դեպքերի վերլուծություններ, կոնսիլիումներ, տարաբնույթ գիտական և գործնական սեմինարներ և քննարկումներ: Կենտրոնի կլինիկական բազայի հիման վրա անցնում են վերապատրաստումներ ՀՀ բոլոր մաշկավեներաբանները, ընտանեկան բժիշկները և հարակից մասնագետները: Մասնագիտության առանձնահատկություններից ելնելով ՝ չափազանց կարևոր է մաշկավեներաբանի փորձը, վարած հիվանդների քանակը: Իսկ ծառայության երկարակյացները՝ ամենափորձառու և հմուտ մասնագետները հավաքված են Մաշկաբանության և ՍՎ բժշկագիտական կենտրոնում: Նրանց աշխատանքը ոչ միայն բժշկելն է, այլ նաև երիտասարդ մաշկավեներաբաններին իրենց կլինիկական փորձի փոխանցումը: Այժմ խիստ դրված է Կենտրոնի սեփականաշնորհման հարցը և առկա է մտավախություն, որ նոր սեփականատերը, ելնելով բիզնես օրենքներից և եկամտաբերություն ապահովելու տեսանկյունից, կխոչնդոտի նման աշխատանքներին, ինչով մեծ վնաս կհասցնի ոչ միայն Կենտրոնի գործունեությանը, այլ նաև ամբողջ մաշկավեներաբանական ծառայության զարգացմանը: Խնդրում ենք ձեռնարկել համապատասխան միջոցառումներ սեփականաշնորհման գործընթացում Կենտրոնի անձնակազմին առաջնահերթություն տալու համար: Կանխավ շնորհակալ ենք [b]ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ[/b] ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ՝ ՊԱՐՈՆ Ն.Վ.ՓԱՇԻՆՅԱՆԻՆ «ՊՐՈՖ. Հ.Ա.ՔԱԼԱՄՔԱՐՅԱՆԻ ԱՆՎ. ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՇԿԻ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ » ՀԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ՝ Բ.Գ.Դ., ՊՐՈՖ. Խ.Մ. ԽԱՉԻԿՅԱՆԻՑ ԲԱՑ ՆԱՄԱԿ Հարգարժան պարոն վարչապետ, ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ-ի (այսուհետ՝ ԲԳԿ) մասնավորեցման մասին կառավարության ծրագիրը գտնվում է իրացման փուլում: Ձեզ դիմելու մեր անհանգստությունը պայմանավորված է պաշտոնական մամուլում տարբեր ֆիզիկական և իրավաբանական շահագրգիռ անձանց մասին շրջանառվող լուրերով, անձանց՝ որոնք ԲԳԿ-ի և առավել ևս մաշկավեներաբանկան ծառայության զարգացման վերաբերյալ կարող են ունենալ միայն օգտապաշտական նկրտումներ: Բանն այն է, որ ԲԳԿ-ն ՀՀ-ում մաշկաբանության նեղ մասնագիտական միակ բժշկական, գիտական, կրթական, ուսումնական, մեթոդաբանական կենտրոնն է: Այստեղ են իրենց գործունեությունը ծավալում ԵՊԲՀ-ի մասնագիտական ամբիոնները և ասոցիացիաները: ԲԳԿ-ն համաբխմբող ուժ է, որտեղ խաչաձևում են ՀՀ ողջ տարածքում աշխատող շուրջ 350 մաշկավեներաբանների և բժիշկ-կոսմետոլոգների գործունեության վեկտորները, այստեղ է բյուրեղանում մաշկավեներաբանության գիտական միտքը: ԲԳԿ-ի կոլեկտիվը դիմում է ներկայացրել առ այն, որ մասնավորեցման գործընթացում հաշվի առնվի տասնամյակների ընթացքում (մաշկավեներաբանությունը ՀՀ-ում շուրջ 100 տարեկան է) ՀՀ բնակչությանը նեղ մասնագիտական օգնություն ցուցաբերած միակ կենտրոնի աշխատակիցներից յուրաքանչյուրի դիրքորոշումը: Հարգելի ՛ պարոն վարչապետ, թույլ տվեք մեր ասոցիացիայի անունից նույպես հայցել Ձեր աջակցությունը՝ խնդրելով ապահովել ԲԳԿ-ի մասնավորեցման գործընթացում նրա կոլեկտիվի ցանկության առաջնահերթությունը: [b]ՊՐՖ. Հ.Ա.ՔԱԼԱՄՔԱՐՅԱՆԻ ԱՆՎ. ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՕԱ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՆԴԱՄՆԵՐ ՝ ՊՐՈՖ. ԽԱՉԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ, ԴՈՑ. ՀԱԿՈԲ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ՇՈՒՇԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ԷԴՈՒԱՐԴ ԱՎԱԳՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,ԱՆԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ:[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր