211652_close_icon
views-count867 դիտում article-date 16:53 13-06-2019

ԵՊՀ-ում կանցկացվի «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում

Հունիսի 14-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում (Ալեք Մանուկյան 1, N5 ուսումնական մասնաշենք) տեղի կունենա «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում: Միջոցառման կազմակերպիչներն են ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը: Հանդիպմանը ներկա են լինելու ՀՀ սննդի և տարբեր ալկոհոլային խմիչքների արտադրության 8 ընկերությունների 15 ներկայացուցիչներ և ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի համապատասխան մասնագետներ: Միջոցառման ժամանակ նախատեսվում է կատարել ճանաչողական այց-քննարկում նորաստեղծ լաբորատորիայի հնարավորություններին ծանոթանալու նպատակով, որի ընթացքում կներկայացվեն ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործունեության մասին մանրամասներ: Ոլորտի ներկայացուցիչների և կենտրոնի մասնագետների միջև կանցկացվի քննարկում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների համար ծրագրերի մշակման ու հետագա քայլերի պլանավորման վերաբերյալ: Նշենք, որ ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը ստեղծվել է 2017 թվականի դեկտեմբերին՝ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում: Կենտրոնը հնարավորություն ունի կադրեր պատրաստելու և իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ, ինչպես նաև խորհրդատվական, թեստավորման և այլ ծառայություններ մատուցելու սննդի, ալկոհոլային խմիչքների, դեղագործական արտադրությունների, տարբեր բժշկական լաբորատորիաների և թեստավորման կենտրոնների, պետական մարմինների և ծառայությունների՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտասահմանում գտնվող կազմակերպությունների համար։ Ուսումնագիտական լաբորատորիան հագեցած է վերլուծական նորագույն սարքավորումներով։ Օրակարգը ներկայացվում է կից: Հունիսի 14, 2019 թ. ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում (ԵՊՀ N5 ուսումնական մասնաշենք, Կենսաբանության ֆակուլտետ) [b]14:15-14:30 - Մասնակիցների գրանցում[/b] [b]14:30-14:45 - Բացման խոսք [/b] Գեղամ Գևորգյան, ԵՊՀ ռեկտոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս [b]14:45-15:00 - Ողջույնի խոսք [/b] Էմիլ Գևորգյան, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ [b]15:00-15:30 - ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի գործունեության ներկայացում [/b] Կարեն Թռչունյան, կենտրոնի տնօրեն [b]15:30-16:00 - Սուրճի ընդմիջում, շրջայց [/b] [b]16:00-16:15 - ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործունեության ներկայացում [/b] Լիլիթ Հակոբյան, կենտրոնի տնօրեն [b]16:15-16:45[/b] - Քննարկում, հարց ու պատասխան

Նմանատիպ նյութեր