1593 դիտում
23:54 26-08-2020
ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 27-րդ նիստի վերաբերյալ
Օգոստոսի 26-ին, ուզբեկական կողմի նախագահությամբ, տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 27-րդ նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը: Դիտորդի կարգավիճակով նիստին մասնակցում էր նաև Ադրբեջանի Հանրապետությունը:
Հայկական կողմը նիստին մասնակցում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար Արտակ Ավետիսյանի գլխավորությամբ:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին COVID-19 համավարակի տարածման ընթացքում անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, կողմերի տարածքում ժամանակավոր բնակություն հաստատած, կրթության կամ աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով գտնվող անձանց աջակցության ցուցաբերմանը, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի կոնվենցիայի շրջանակներում կողմերի համագործակցությանը, «Հյուպատոսական կապերի մասին» 1963թ. Վիեննայի կոնվենցիայի դրույթների կատարմանը:
Օրակարգային հարցերի վերաբերյալ ելույթներում մասնակիցները կարևորեցին COVID-19 համավարակի ընթացքում կողմերի միջև սերտ համագործակցությունը: Այդ առնչությամբ հայկական կողմն ընդգծեց համավարակի դեմ պայքարի ընթացքում մասնակից երկրների կողմից կիրառված սահմանափակումների պայմաններում բելառուսական կողմի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը, որը հնարավորություն ընձեռեց ապահովել օտարերկրյա պետություններից ՀՀ քաղաքացիների վերադարձը:
Անդրադարձ կատարվեց 1993թ. Մինսկի կոնվենցիայի շրջանակներում պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև շրջանառվող պաշտոնական փաստաթղթերի վավերականությանն առնչվող հարցերի:
Մասնակիցները կարևորեցին նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման ուղղությամբ գործնական քայլերի կատարումը, որի կապակցությամբ ունեցած ելույթում հայկական կողմը ևս մեկ անգամ տեղեկացրեց ՀՀ-ում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման և դրա արդյունավետության մասին:
Հայկական կողմի առաջարկով ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի նիստի անդամները որոշեցին տարեկան հերթական նիստն անցկացնել Հայաստանում՝ 2021թ․ երկրորդ կիսամյակում։
Նմանատիպ նյութեր
1919 դիտում
20:06 02-06-2017
Հայաստանում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 15-րդ նիստը
Այս բաժնից
700 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
583 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար
823 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք