17858 դիտում
19:56 12-06-2019
Քաղաքացիները բջջային հեռախոսի հավելվածով կկարողանան ոստիկանություն փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն. նոր նախագիծ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը գործընկերների հետ կներկայացնի օրենսդրական նախագիծ, որով ՀՀ քաղաքացիները բջջային հեռախոսի հավելվածի միջոցով վայրկյանների ընթացքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը կկարողանան փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն՝ լուսանկար, տեսանյութ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հաշվի առնելով բազմահազար քաղաքացիների պահանջը, ՃՏՊ և զոհերի ցավալի վիճակագրությունը, հետիոտների իրավունքները և համակեցության կանոնները կոպտորեն խախտելու վերաբերյալ սոցիալական ցանցերում ամեն օր հրապարակվող ահազանգերը՝ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ համատեղ շրջանառության մեջ կդնեմ ճանապարհային երթևեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ:
Այն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին բջջային հեռախոսի հավելվածի միջոցով (որը կստեղծվի պետության կողմից) վայրկյանների ընթացքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն՝ լուսանկար, տեսանյութ:
Էկեկտրոնային հաղորդագրության հիման վրա կհարուցվի վարչական վարույթ և կարգազանց տրանսպորտային միջոցի վարորդները կենթարկվեն վարչական տույժի»,-գրել է պատգամավորը:
Նա նաև նշել է, որ սպասում է շահագրգիռ անձանց համագործակցության, առաջարկների ու դիտողությունների:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
661 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
10972 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու
676 դիտում
23:13 17-01-2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ