211652_close_icon
views-count1115 դիտում article-date 14:44 11-06-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունիսի 10-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում իրար են բախվել «Տոյոտա Կոռոլա» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի 55-ամյա վարորդ Սասուն Տոնոյանը տեղում մահացել է, իսկ 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 10-ին, ժամը 16.35-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 29-ամյա ուղևորը, «Օպել»-ի 37-ամյա վարորդը և և 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 9-ին, ժամը 14.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ջակ» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկի»-ի 47-ամյա վարորդը և «Ջակ»-ի 3-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 10-ին, ժամը 02.00-ին, Երևանի Ն.Սաֆարյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գերեզմանատան ցանկապատին և գերեզմաններին. 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 10-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Արաքս-Սարդարապատ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի և ի իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 65 կմ-ին «Շկոդա Ռոմստեռ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 10-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 10-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում մոպեդը կողաշրջվել է. 34-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 10-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Քանաքեռավան-Զովունի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2102»-ի 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր