Հայաստանի հավաքականն անցկացրեց վերջին մարզումը
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի վերջին մարզումը վաղը կայանալիք Հայաստան-Պորտուգալիա հանդիպումից առաջ:
Մարզական հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ ԱՄՆ մեկնած Յուրա Մովսիսյանի և Հայաստանի Մ-21 հավաքականին միացած Արթուր Միրանյանի, մասնակցեցին մարզմանը:
Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը տեղի կկայանա հունիսի 13-ին և կսկսվի ժամը 20:00-ին: