211652_close_icon
views-count8157 դիտում article-date 15:03 10-06-2019

ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուի շտաբի պետի մեքենան և տունը հրդեհելը «մուտիլովչիկների» կողմից սարքած շինծու գործ է. Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. tert.am

«Բայց Ծառուկյանը մասնակցե՞լ ա քարոզարշավին: Որ ես մասնակցեի, պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ»: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով հարցի, թե ինչու բացահայտ չառաջադրեցին Վահագն Գևորգյանին, այլ գաղտնի աջակցեցին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/06/10/Gagik/3021570?fbclid=IwAR2J2yfWeMVlkDQMzq9tUJENQUoXcxcLpGW-4UW_95KUmfwV80DYNKXLdBE]Tert.am[/url]-ը։ «Քաղաքապետն աշխատող է, իր գործն ապացուցած էր և կարիք չկար, որ ես քարոզարշավին մասնակցեի»,- նշեց նա և հավելեց. «Քաղաքապետը վայելում է իմ աջակցությունը, բայց դրա կարիքը չկար, որ ես գնայի աջակցեի նրան: Որ կարիքը լիներ, կանեի. առանց իմ անվան է հաղթել»: Դիտարկմանը՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասում է, թե հեղափոխությունն այդպես էլ Աբովյան չհասավ, Ծառուկյանը կոչ արեց մեջբերել վարչապետի հայտարարությունը: «Իսկ վարչապետի ասածն ինչի՞ չեք ասում, մարզպետինն եք ասում: Վարչապետն ասաց՝ հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/06/10/Gagik/3021570?fbclid=IwAR2J2yfWeMVlkDQMzq9tUJENQUoXcxcLpGW-4UW_95KUmfwV80DYNKXLdBE]կայքում[/url]։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/08/1126863/]հայտնել [/url]էինք, որ հունիսի 8-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ ՓԾ Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել էին 28 շենքի բակում կայանված Nissan Tiida մակնիշի 35 OX 487 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արտակ Ղազարյանը: Ժամանել էր նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը: Տեղում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ: Ռ. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ քննիչ Վարդան Մովսիսյանի գլխավորությամբ, ով տեղում ղեկավարել էր քննչական աշխատանքները եւ ում կողմից էլ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՐ.օր-ի 108 հոդվածի (գույքի դիտավորյալ ոչնչացում) հատկանիշներով: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում էր Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին, ով Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր