6659 դիտում
18:43 18-06-2020
«Կարող եմ ևս մեկ անգամ հաստատել, որ սա շինծու գործ է». Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/06/18/Tsarukyan/3321641?fbclid=IwAR3X9Re53epkYuppY8FTYcV5BH2agWKRhuiIi7uuSwSmlF72eaCnKAcGJXQ]Tert.am[/url]-ը գրում է. Ես այսօր կարող եմ ևս մեկ անգամ հաստատել, որ սա շինծու գործ է, որն իմ ելույթից հետո է եղել: Այսօր երկիրը պահվում է ֆեյքերով: Այս մասին այսօր դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ միջնորդության նիստը դեռ չի ավարտվել, դեռ քննվում է:
Ծառուկյանը հիշեցրեց, որ այս գործընթացը սկսվել է իր քաղաքական հայտարարությունից հետո, թե Կառավարությանը կազմը պետք է 100 տոկոսով փախվի՝ տեսնելով երկրի ծայրահեղ վիճակը:
Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ դատարանը խորհդրակցական սենյակ է գնացել ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Ըստ փաստաբանի՝ չի ապահովվում այն երաշխիքը, որով դատավորի ընտրությունը պետք է պատահականության սկզբունքով լինի, սակայն դատարանը ընտրել է իր նախընտրած դատավորին:
Սարգսյանը շեշտեց, որ ողջամիտ ժամկետ են ուզել լիարժեք պաշտպանվել կարողանալու համար: «Այս պահին բուն կալանքի քննությանը դեռ չենք հասել: Դատարանի պատասխանը մոտ 2-3 ժամից կլինի»:
«Նիստից հետո ես այնպիսի աղաղակող փաստեր կներկայացնեմ, ըստ որոնց՝ ամեն ինչ մանրակրկիտ ծրագրված է եղել շատ ավելի վաղուց և Ծառուկյանի հայտարարությունից սկսած այդ թեման զարգացել է ժամ առ ժամ, օր առ օր: Իրենց ասած ապացույցները դեռ փետրվարից առկա են եղել, բայց դրանք հանցագործության համար բավարար չեն համարել, որովհետև այդպիսին չեն հանդիսանում, բայց հանկարծ 4 ամիս հետո նույն ապացույցը, պարզվում է, հանդիսանում է հանցանք»,- ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/18/Tsarukyan/3321641?fbclid=IwAR3X9Re53epkYuppY8FTYcV5BH2agWKRhuiIi7uuSwSmlF72eaCnKAcGJXQ]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
29936 դիտում
21:26 17-06-2020
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից․ դատական նիստը կշարունակվի վաղը․ Ուղիղ