211652_close_icon
views-count6751 դիտում article-date 14:24 10-06-2019

Ռոմանոս Պետրոսյանը պետք է հրաժարական ներկայացնի, փչացրեց ընտրությունները. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. tert.am

«Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետը, և ես դա նորմալ եմ համարում: Այսինքն՝ նորմալ իրավիճակից որևէ շեղում չի եղել: Ժողովրդավարությունն այն է, երբ ՀՀ քաղաքացիներն իրենց քվեարկությամբ որոշում են՝ թե ով է ղեկավարելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2019/06/10/Edmon/3021526?fbclid=IwAR1ZJpYgjmBeIlSMht_ArN96xtExq8SPxpCRwPQyD3hUH5Z_sga2wRB1oy8]Tert.am[/url]-ը։ Նա ավելի մտահոգիչ համարեց մասնակիցների ցածր թիվն՝ ընդգծելով, որ ՀՀ քաղաքացիներն այսքան փոփոխություններից հետո իրենց ձայնը չեն արժևորում: Մարուքյանի խոսքով՝ ոչ մի քաղաքում ընտրությունների արդյունքներն այլևս չպետք է կապել հեղափոխության հետ և պարտադիր չէ, որ միշտ իշխանությունը հաղթի: Լրագրողների հարցին, թե արդյոք նա տեսնո՞ւմ է ԲՀԿ առաջնորդի գործոնն այս ընտրություններում, Մարուքյանը պատասխանեց. «Այո՛, եղել է աջակցություն: ԲՀԿ խմբակցության պատգամավորներն այնտեղ էին, այսինքն՝ խորհրդարանի 2-րդ ուժն աջակցել է: Դա նորմալ քաղաքական պրոցես է: Հիմա մենք էլ թեկնածու ունենայինք, մենք էլ էնտեղ կլինեինք»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/06/10/Edmon/3021526?fbclid=IwAR1ZJpYgjmBeIlSMht_ArN96xtExq8SPxpCRwPQyD3hUH5Z_sga2wRB1oy8]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր