211652_close_icon
views-count148152 դիտում article-date 11:35 08-06-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանության համար հետախուզվողի հետ բանակցություններ է վարել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը. վերջինը ինքնակամ հանձնվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 8-ին, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Մանվել Գևորգյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կողմից իրականացվող «Հետախուզում-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ոստիկանության վարչություններից մեկում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մ. Գևորգյանը գտնվում է իր հանգուցյալ հարազատներից մեկի՝ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի տանը։ Նշված վայր են մեկնում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ոստիկաններին չի հաջողվում բանակցությունների արդյունքում Մ. Գևորգյանին ինքնակամ հանձնվել ու, քանի որ կային տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա զինված լինի և դիմի կտրուկ քայլերի, դեպքի վայր է ժամանում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։ Որոշ ժամանակ Վ. Օսիպյանը անձամբ բանակցություներ է վարում Մ. Գևորգյանի հետ, ով էլ ինքնակամ հանձնվում է։ Վերջինը տեղափոխվում է կալանավայր, քանի որ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/31/1126254/?fbclid=IwAR12yQoWW6lzQFf2Rzcg1r4Waa8wVE-vwM3lIsuJxay150aIVD55wRnJyvM]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ մայիսի 30-ին Արարատի մարզի Նորամարգ գյուղի 19-րդ փողոցի 10-րդ տանը նռնակների գործադրմամբ սպանություն և սպանության փորձ կատարելու փաստով: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, պարզվել էր, որ նույն օրը, ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի բնակիչ, 60-ամյա Մանվել Գևորգյանը կենցաղային հարցի շուրջ նշված տանը վիճաբանել էր նախկին կնոջ՝ 44-ամյա Ալինա Ներսիսյանի, վերջինիս ներկա ամուսնու՝ 60-ամյա Իշխան Վարդանյանի հետ: Վիճաբանության ժամանակ Մ. Գևորգյանը ձեռքին եղած 2 նռնակները նետել էր Ա. Ներսիսյանի , Ի. Վարդանյանի և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում հաշվառված, նույն հասցեում բնակվող, 20-ամյա Անահիտ Նահապետյանի և 1-ամյա Ալեն Գևորգյանի ուղղությամբ: Պայթյունի հետևանքով նշված անձինք ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից տեղափոխվել էին Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նշված անձինք տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Ի. Վարդանյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել էր: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Մ. Գևորգյանին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր