211652_close_icon
views-count1689 դիտում article-date 09:59 08-06-2019

Ինչու հրաժարական տվեց Գևորգ Դանիելյանը. վարկած. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հրաժարական ներկայացրին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Դանիելյանի հրաժարականի պատճառը եղել է այն, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10 դատավորներին կարգապահական ենթարկելու նիստի օրը դատավորները բավականին հարձակվողական են եղել ԲԴԽ-ի նկատմամբ: Եվ Դանիելյանն էլ, ըստ նույն լուրերի, հաշվի առնելով, որ կառույցը կորցրել է իր դերը, ու արդեն որևէ դատավոր հաշվի չի նստում նրա հետ, որոշել է գնալ: Սակայն Գևորգ Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում պնդել է, որ դա ծայրահեղ անհեթեթ ու շինծու վարկած է: «Վճռաբեկ դատարանի պալատի բոլոր դատավորները ԲԴԽ-ի և անձամբ իմ նկատմամբ խորին հարգանք ունեն, ինչը փոխադարձ է: Այդ պալատում կարգին մարդիկ են, նրանք իրենց թույլ չեն տա ճղճիմ վարքագիծ: Եթե այդպիսի միտում լիներ, ես հրաժարական կտայի այդ նիստից առաջ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր