3301 դիտում
21:37 07-06-2019
Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկության վերաբերյալ
Այսօր՝ հունիսի 7-ին, զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցներով հրապարակվել էր հաղորդագրություն, համաձայն որի՝««Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի կողմից հայտնաբերվել էր 100 մմ տրամագծով ապօրինի ջրագիծ»,որտեղիցջուրը ստանում էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը։
Վերոգրյալի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ընթանում են լայնածավալ շինվերանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցերի։ Մինչև շինվերանորոգման աշխատանքների ավարտը օգտագործվում են նախկին ջրագծերը, քանի որ կառուցվող ջրագծերից դեռ հնարավոր չէ օգտվել։
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի տարածած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և մասնագիտական ոչ լիարժեք ուսումնասիրության արդյունք է, ընդ որում՝ քրեակատարողական հիմնարկում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին պատշաճ տեղեկացվել է վերոգրյալի մասին։
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայոթւյան
հանրային կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
6107 դիտում
21:57 04-09-2018
Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկության վերաբերյալ
3195 դիտում
19:04 17-02-2017
Հարկադիր կատարման ծառայությունը պարզաբանում է լրատվամիջոցներում հրապարակված հոդվածի վերաբերյալ
Այս բաժնից
565 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1006 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
877 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը