211652_close_icon
views-count1061 դիտում article-date 22:42 07-06-2019

ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՌԴ պետական, հասարակական գործիչ, գրող Ռաֆայիլ Զինուրովի գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ազգային ժողովում հունիսի 7-ին տեղի է ունեցել ՌԴ պետական, հասարակական գործիչ, գրող, իրավագետ, քանդակագործ Ռաֆայիլ Զինուրովի «Ակնարկներ ռուսալեզու պատմագրությունում Հայաստանի նոր եւ նորագույն պատմության» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին պատգամավորներ, պատմաբաններ, հայագետներ, գիտնականներ, լրագրողներ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը բարձր է գնահատել հեղինակի կատարած աշխատանքն ու ժողովածուի պատմագիտական ուրույն արժեքը: Նա շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի մեծ բարեկամին: Հայ հասարակական, քաղաքական գործիչ, Մոսկվայի «Դիալոգ» կազմակերպության համանախագահ Յուրի Նավոյանը տեղեկացրել է, որ աշխատությունը հրատարակվել է Ուրֆայում: Ազգությամբ բաշկիր Ռաֆայիլ Զինուրովը վերլուծել է հայկական պատմագրության միջազգային ասպեկտները, թուրքական եւ ադրբեջանական «վայ» պատմագիրների ուսումնասիրությունները: Բանախոսի դիտարկմամբ՝ քաղաքական ժամանակավոր հայտարարություններին, կարգախոսներին հեղինակը հակադրվել է մնայուն, խորքային ուսումնասիրություններով, որոնց հիման վրա է կառուցվում նաեւ հայ-ռուսական խորհրդարանական միջպետական, միջմշակութային համագործակցությունը: Զինուրովի աշխատանքների վերաբերյալ գնահատանքի խոսք են ասել ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, պատմական գիտությունների դոկտոր Հայկազ Հովհաննիսյանը: Նրանք արժեւորել են օտարազգի պատմաբանի ուրույն վերլուծությունը, որով պատասխան է տրվում հրապարակում առկա հակահայագիտական աշխատանքներին: Ռաֆայիլ Զինուրովի խոսքով՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովուրդը մեծագույն տեղ եւ դեր ունի: Հայի պատմությունն ու ճակատագիրն են նրան ուղղորդել անդրադառնալու հայկական պատմությանը: Նրան հիացնում է հայի անկոտրում ոգին: Հեղինակն իր մտքում արդեն իսկ ուրվագծում է հերթական գործը, որը նվիրվելու է Հայաստանի առաջին հանրապետության պատմականությանը: Նա խորհրդարանին է ընծայել իր քանդակներից Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի առաջին նախագահ Ավետիք Սահակյանի կիսանդրին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր