«Արսենալը» 45 միլիոն եվրո է առաջարկել «Սամպդորիայի» երկու ֆուտբոլիստի համար
Լոնդոնի «Արսենալը» 45 միլիոն եվրո է առաջարկել «Սամպդորիայի» երկու խաղացողների՝ պաշտպան Յոակիմ Անդերսենի և կիսապաշտպան Դենիս Պրատի համար:
Սակայն ակումբները այդ գումարի շուրջ համաձայնության չեն գալիս: «Սամպդորիան» երկու խաղացողների համար պահանջում է 50 մլն եվրո:
Յոակիմ Անդերսենը ավարտված մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպման և դարձել գոլային փոխանցման հեղինակ, իսկ Դենիս Պրատը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:


