«Սամպդորիայի» նախագահին կալանավորել են ֆինանսական խարդախության մեղադրանքով
«Սամպդորիայի» նախագահ Մասիմո Ֆերերոն կասկածվում է տնտեսական հանցագործությունների մեջ:
Իտալացի կինոպրոդյուսորի ակտիվները՝ 200 հազ. եվրոյի չափեվ և Ֆլորենցիայում նրա անշարժ գույքը կալանքի տակ են վերցված: Ֆերերոն կալանավորված է:
Նրան մեղադրում են փողերի փոշիացման, լվացման, միջոցների ապօրինի յուրացման, խարդախության, հեղծ հաշիվներ ներկայացնելու և ապօրինի ծագման ակտիվների օգտագործման մեջ:
Մասնավորապես, խոսքը գնում է 2015 թվականին «Վեսթ Հեմից» կիսապաշտպան պեդրո Օբիյանգի տրանսֆերի դիմաց ստացած գումարց 1,2 մլն եվրոյի անհետացման մասին:
Ֆերերոյի գործով անցնում է եվս 5 մարդ: Ֆինանսական վնասի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 2 միլիոն եվրո:


