211652_close_icon
views-count36569 դիտում article-date 14:20 07-06-2019

Ավտովթար Վայոց Ձորի մարզում. Opel Zafira-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 37-ամյա Բաղդասար Հ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի 36 DF 770 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 156 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Բաղդասար Հ-ն. նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Արաքսա Թ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Մովսիսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածներն ամուսիններ են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր