211652_close_icon
views-count108005 դիտում article-date 15:37 06-06-2019

Երևանում անչափահաս տղան մոր անվամբ հաշվառված Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և վրաերթի ենթարկել տղամարդ հեծանվորդին. վերջինը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևանի Տարոնցու փողոցի բնակիչ՝17-ամյա Դավիթ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 36 AC 040 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 56 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան տղամարդ հեծանվորդի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երրանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Տեղում ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներն ու ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ անչափահաս վարորդին տեղափոխեցին ոստիկանության Չարբախի բաժանմունք, որպեսզի վրաերթի ենթարկվածի հարազատները հաշվեհարդար չտեսնեն։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ ավտոմեքենան հաշվառված է վրաերթը կատարած անչափահաս տղայի մոր՝ Ժաննա Հովհաննիսյանի անվամբ, ով այս պահին գտնվում է ոստիկանության Չարբախի բաժանմունքում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ը հեծանվորդին վրաերթի է ենթարկել՝ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկները։ *** 16։30 [color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացավ։ [/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր