211652_close_icon
views-count1648 դիտում article-date 19:58 05-06-2019

Մարզական և կրթական միջոցառումներ են անցկացվել քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու և ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելու նպատակով հիմնարկում գործող «Սպորտային ինքնագործ միավորման» անդամների մասնակցությամբ իրականացվեց բիլիարդի առաջնություն, որին մասնակցում էր 16 դատապարտյալ: Երկօրյա համառ և հետաքրքիր պայքարի արդյունքում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց դատապարտյալ Է. Նավոյանը, որը հիմնարկի վարչակազմի կողմից արժանացավ խրախուսանքի: «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ էլ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սկսվել և իրականացվում են համակարգչային դասընթացներ ազատազրկված կանանց և կալանավորված անչափահաս անձանց զբաղվածությունն ապահովելու նպատակով: ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանի գլխավորությամբ դեռևս հունիսի մեկին հիմնարկում իրականացվել էին կավագործության փորձնական դասընթացներ դատապարտյալ կանանց և կալանավորված անչափահաս անձանց հետաքրքրվածության դեպքում այդ դասընթացները հետագայում կազմակերպելու և կիրառելու նկատառումներով: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր