1089 դիտում
15:02 06-06-2019
Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խնդրանքով ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետները քրեակատարողական հիմնարկներում կազմակերպել էին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ:
Խմբերն այցելել են «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Սևան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Կոշ» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ ղեկավար կազմի և աշխատակիցների հետ անց են կացրել ՔՊ գործնական և տեղական պարապմունքներ:
Միջոցառումների նպատակն էր բարձրացնել ՔՊ ղեկավար կազմի և աշխատակիցների տեսական և գործնական գիտելիքներն ու հմտությունները, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ պատրաստվածության աստիճանը և հանկարծակի ծագած խնդիրներին արձագանքելու ունակությունները:
Միջոցառման ընթացքում առարկայորեն քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների պատսպարման, տարհանման, տրանսպորտային միջոցներով ապահովման, ուղեկցման և տեղափոխման առանձնահատկություններին առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
2505 դիտում
16:23 11-01-2016
Քրեակատարողական հիմնարկներում Ամանորյա և Սուրբ Ծննդի միջոցառումներ են անցկացվել
2407 դիտում
23:28 30-01-2019
Մարզական միջոցառումներ են անցկացվել քրեակատարողական հիմնարկներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1657 դիտում
19:58 05-06-2019
Մարզական և կրթական միջոցառումներ են անցկացվել քրեակատարողական հիմնարկներում
Այս բաժնից
520 դիտում
22:20 06-05-2024
Սոնա Հայրապետյանը մասնակցել է Օզոնային շերտի պաշտպանության մասին կազմակերպված աշխատաժողովին
634 դիտում
22:07 06-05-2024
Երևանցիների և զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը՝ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան Ավինյան
607 դիտում
21:47 06-05-2024
Փաշինյանն ու Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում են ունենալու․ Ռուսաստանի նախագահի օգնական