211652_close_icon
views-count856 դիտում article-date 23:40 05-06-2019

Մեքենայից կատարված զոդման ապարատի գողության դեպքը բացահայտվել է

Հունիսի 4-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում Եղեգնուտ գյուղի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Գուգարք գյուղի մի տան մոտ կայանված իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի փականը բաց լինելու հանգամանքից՝ գողացել են իրեն պատկանող զոդման ապարատը: Նշված տան դիմաց գտնվող խանութի տեսախցիկների տեսագրությունը դիտելուց հետո պարզվել է, որ գողությունը կատարել է Վանաձոր քաղաքի 32-ամյա մի բնակիչ, որը ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառուների և բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 18.05-ին, բաժին է ներկայացել՝ ներկայացնելով զոդման ապարատը: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր