211652_close_icon
views-count127146 դիտում article-date 11:13 04-01-2018

Ոստիկաններն ու քննիչները ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. բացահայտվել է «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված 20կգ ոսկյա իրերի և խոշոր չափի գումարի գողության դեպքը. կառավարիչը ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ ՝ հունվարի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Տարոն Թադևոսյանի որոշմամբ ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Հայկազ Մարտիրոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս աշխատում է «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյան/, Հայաստանի քննչական կոմիտեին Լոռու մարզային վարչության (վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյան), ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան), ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյան) և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հսկայածավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը ամբողջովին բացահայտել են։ ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ Երևանից Վանաձոր է ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Անուբախ Համբարյանը, ով երկար տարիներ աշխատել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ու լոռեցիները Ա.Համբարյանի վերաբերյալ բազմաթիվ լեգենդներ են հյուսել։ Դրանցից մեկն էլ այն է, որ Ա. Համբարյանը անգամ քնած ժամանակ կարող է բացահայտել մարզում կատարված ցանկացած հանցագործություն։ Պարզվել է, որ այն կազմակերպել և կատարել է մասնաճյուղի կառավարիչ՝ 36-ամյա Հ. Մարտիրոսյանը, ով նախօրոք դրամապահոցի բանալու կրկնօրինակը տվել է Երևանում հաշվառված 48-ամյա Արսեն Գրիգորյանին, ով հունվարի 1-ին իր սև գործն է արել։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գողացված ոսկյա զարդերի և գումարի մի մասը, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ա. Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ, մինդեռ վանաձորցիները միմյանց հետ զրույցում ասում էին. «Հույս էլ չունեինք, որ հանցագործությունը կբացահայտվի։ Հեսա ոստիկաններն ու քննիչները ծածկադմփոց կանեն, գողերին չեն գտնի ու մենք կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ»։ Սակայն, ոստիկաններն ու քննիչները հերթական անգամ ապացուցեցին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, և այս հանցագործության բացահայտումով փաստեցին, թե ում օրն է 40 օր։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/02/1086064/]հայտնել էինք[/url], որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Վանաձոր քաղաքում առանձնապես խոշոր չափի ոսկյա իրերի գողության փաստով։ Հունվարի 1-ին Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Հայկազ Մարտիրոսյանը ահազանգել էր Ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը պատուհանը բացելու միջոցով ներս էր մտել նշված կազմակերպություն և հարմարեցված բանալիով բացել դրամապահոցի դուռը և այնտեղից գողացել մոտ 20 կգ ոսկյա իրեր, 7200 ԱՄՆ դոլար և 8 մլն 300 հազար դրամ։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ պետ Արմեն Ամիրաղյանի, ՀԿՀ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանի, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի և փորձագետ Արթուր Առաքելյանի գխավորությամբ: Երևանից Վանաձոր էին ժամանել Ոստիկանության կինոլոգները։ [b]«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ Հ. Մարտիրոսյանն է, ով ձերբակալվել է [/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0131847001515053550627580.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր