211652_close_icon
views-count5108 դիտում article-date 16:09 05-06-2019

Փաշինյան, կարո՞ղ է այդ մասին էլ է «կիրթ» Ալիեւը ականջիդ շշնջացել վերելակներում. Է. Շարմազանով

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ապացուցեց, որ իր կառավարման ամեն մի օրը վնասում է ազգային անվտանգությանն ու պետական շահին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ապացուցեց, որ իր կառավարման ամեն մի օրը վնասում է ազգային անվտանգությանն ու պետական շահին: Խոսելով իր հայտարարած «դավադիր ուժերի» մասին, ասաց, որ հանգել է այդ եզրակացությանը, քանի որ պաշտոնյաներից մեկը իր հետ հանդիպումից հետո օգնականին հանձնարարել է իր դեմ սոցիալական ցանցերում գրառում անել: Սա ասում է ոչ բարով վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդ: Սա պետությո՞ւն է, թե՞ մսուր մանկապարտեզ: Ամոթ է, հերիք է անլրջացնեք ամեն ինչ ու երկրի ղեկավարումը իջեցնեք ֆեյսբուքչիների բամբասանքի մակարդակի: Սրանով Փաշինյանի զավեշտալի մեկնաբանությունները չեն ավարտվում: Ուշադրություն. ՀՀ վարչապետն ասում է, թե Արցախի ղեկավարությունը մինչեւ իրեն տեղյակ չի եղել, թե ինչ է բանակցվում: Իրո՞ք: Կարո՞ղ է՝ այդ մասին էլ է ականջիդ «կիրթ եւ նորմալ անձնավորություն» Ալիեւը շշնջացել, ինչպես «Սանկտ-Պետերբուրգում պայմանավորվածություն չունենալու» մասին էր ասել: Բա տարիներ շարունակ Արցախի ղեկավարները Ստեփանակերտում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցչի հետ ի՞նչ են քննարկել: Հայաստանի եւ Արցախի ղեկավարների բազմաթիվ հանիպումներ են տեղի ունեցել, որից հետո պաշտոնական հաղորդագրություններ են տարածվել, որ քննարկվել է բանակցային կարգավորման գործընթացը: Ամեն խեղկատակություն էլ սահման է ունենում: Գիտակցեք, ի վերջո, որ Ձեր ստոր մանիպուլյացիաներին ականջ են դնում ոչ միայն երկրի ներսում: Հետո էլ նեղանում եք, թե դրսում լուրջ չեն վերաբերվում: Հ.Գ. Օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա: Անունները ե՞րբ եք հրապարակելու: Թե՞ իրավիճակը իրավիճակի հետեւից փոխվում է»,– գրել է Շարմազանովը:

Նմանատիպ նյութեր