211652_close_icon
views-count1994 դիտում article-date 15:53 04-06-2019

Սեւանա լճի մակարդակը դեռ չի հավասարվել նախորդ տարվա նույն օրվա նիշին

Սեւանա լճի մակարդակը, չնայած այս տարվա անցած հինգ ամիսների ընթացքում բարձրացել է ավելի քան 35 սանտիմետրով, սակայն նախորդ տարվա հունիսի 3-ի համեմատ դեռեւս ցածր է մնում 2 սանտիմետրով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի հունիսի 3-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 77 սանտիմետր նիշի դիմաց: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Սեւանա լիճ է տեղափոխվել 88 միլիոն 459 հազար խորանարդ մետր ջուր: Իսկ ոռոգման նպատակներով Սեւանա լճից ջրբացթողումներ հունիսի 4-ի դրությամբ դեռեւս չեն իրականացվել: Հունիսի 3-ին Սեւանա լիճ թափվող եւ ամենաջրառատ գետը համարվող Արգիճիի ելքը կազմել 13,4 խորանարդ մետր վայրկյան:

Նմանատիպ նյութեր