2407 դիտում
14:11 13-08-2020
Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա օգոստոսի 12-ի նիշին
2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարի 9ից մինչեւ օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 161 միլիոն 822 հազար խմ ջուր, իսկ ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 111 միլիոն 224 հազար խմ ջուր: Ոռոգման նպատակներով Սեւանա լճից ջրբացթողումները շարունակվում են:
Նմանատիպ նյութեր
2231 դիտում
15:53 04-06-2019
Սեւանա լճի մակարդակը դեռ չի հավասարվել նախորդ տարվա նույն օրվա նիշին
2787 դիտում
16:40 16-04-2019
Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի համեմատ ցածր է մնում 9 սանտիմետրով
2168 դիտում
22:54 01-07-2019
Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատ ցածր է մնում 2 սանտիմետրով
Այս բաժնից
634 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
886 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1099 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ