211652_close_icon
views-count1186 դիտում article-date 13:05 04-06-2019

Վարչապետ Փաշինյանը նշանակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 4-ին որոշումներով նշանակվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալներ: Ինչպես տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակվել Գեղամ Վարդանյանը, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ՝ Իրինա Ղափլանյանը: Գեղամ Վարդանյանը այս տարվա հունվարի 11-ից զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը: Իրինա Ղափլանյանը 2018թ. հունիսից ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալն էր: ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված (օրենքն ուժի մեջ է 2019թ. հունիսի 1-ից)՝ նախարարություններն անվանափոխվել են. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կոչվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ ունենալով նաև գործառույթային որոշակի փոփոխություններ, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ շրջակա միջավայրի նախարարություն:

Նմանատիպ նյութեր