1137 դիտում
20:38 03-06-2019
Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ները քննարկել են բազմակողմ ձևաչափով տարածաշրջանային գործակցության ծավալման հեռանկարները
Աշխաբադում Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ՝ փոխնախարարներ Շավարշ Քոչարյանի և Վեպա Հաջիևի (Wepa Hajyýew) գլխավորած պատվիրակությունների ձևաչափով:
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային կառույցներում։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն երկկողմ իրավապայմանագրային դաշտի գույքագրման վերաբերյալ։
Առևտրատնտեսական ոլորտում համագործակցության շուրջ քննարկումների ժամանակ ընդգծվել է միջկառավարական հանձնաժողովի ձևաչափով աշխատանքների կարևորությունը, անդրադարձ է կատարվել բազմակողմ ձևաչափով տարածաշրջանային գործակցության ծավալման հեռանկարներին։
Խորհրդակցությունների ժամանակ գոհունակությամբ նշվել է մշակութային հումանիտար ոլորտում առկա համագործակցության մակարդակը, կարևորվել միջխորհրդարանական փոխգործակցությունը:
Նմանատիպ նյութեր
1515 դիտում
20:45 27-06-2019
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները
6037 դիտում
19:26 05-09-2016
Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են երկկողմ գործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները
2339 դիտում
16:49 03-04-2019
Հակոբ Արշակյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիական ոլորտի գործակցության հեռանկարները
Այս բաժնից
979 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1324 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1144 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան