slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են երկկողմ գործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները
211652_close_icon

Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են երկկողմ գործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները

views-count6259 դիտում article-date 19:26 05-09-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Առանձնազրույցի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ընթացքից և անդրադարձել դրանց զարգացման հեռանկարներին: Հովիկ Աբրահամյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ընդգծել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության դրական դինամիկան և քննարկել առևտրատնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով Վրաստանի վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը ՀՀ կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Վերջին տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվում երկու երկրների իշխանությունների միջև, և հայ-վրացական հարաբերությունները նկատելի առաջընթաց են արձանագրել: Այդ գործընթացին նպաստում են բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերը, և Ձեր այցելությունն էլ ավելի կամրապնդի մեր համագործակցությունը և´ քաղաքական, և´ տնտեսական առումով: Հայաստանի համար Վրաստանի դերն ու նշանակությունը կարևորվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետը նշել է. «Վերջին տարիներին հայ-վրացական փոխհարաբերություններն աչքի են ընկնում դրական առաջընթացով. եղել են բարձր մակարդակի մի շարք պաշտոնական փոխայցեր, որոնք նպաստում են մեր հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով: Ուրախալի է այն փաստը, որ մեր երկրների միջև տնտեսական բնագավառում համագործակցության մակարդակը բարձր է, և արդյունավետ է աշխատում համատեղ միջկառավարական հանձնաժողովը»: Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Վրաստանի անկախության 25-ամյակի հանդիսավոր արարողություններին Հայաստանի Հանրապետությունից բարձր մակարդակի պաշտոնական պատվիրակության մասնակցության համար: Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Առևտրատնտեսական գործակցությունն ակտիվացնելու տեսանկյունից երկուստեք կարևորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել հանձնաժողովի աշխատանքներին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հեռանկարային կարող է լինել նաև Հայաստանում հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ինչը կդյուրացնի վրացական ընկերությունների մուտքը Եվրասիական տնտեսական միության միասնական շուկա: Վրաստանի վարչապետը ողջունել է այդ գաղափարը և առաջարկել համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել հետագա քայլերը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի և տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում համագործակցության մակարդակից և անդրադարձել ընթացիկ ծրագրերին: Հովիկ Աբրահամյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին կարևորել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով էներգետիկ համագործակցության զարգացումը և ողջունել 2015 թ. դեկտեմբերին և 2016 թ. ապրիլին Երևանում կայացած Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի էներգետիկ ոլորտների ներկայացուցիչների միջև հանդիպումները, որոնք հնարավորություն կտան նախաձեռնել և կյանքի կոչել տարածաշրջանային նշանակության ներդրումային ծրագրեր: Որպես այդպիսին կողմերը կարևորել են Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախագծի իրագործումը: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, կարևորվել է աշխատանքների արագ ընթացքը։ Երկու երկրների վարչապետները գոհունակություն են հայտնել նաև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում Բարեկամության կամրջի կառուցման աշխատանքներից, որոնք ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան և ընդգծել, որ դրա գործածումն էլ ավելի կամրապնդի տրանսպորտային համագործակցությունը: Վրաստանի վարչապետը, անդրադառնալով բնական աղետների պատճառով Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրներին, նշել է, որ Հայաստանի և Վրաստանի տրանսպորտի նախարարություններն ակտիվ համագործակցում են և ջանքեր գործադրում դրանց վերացման ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջության և կրթության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման շուրջ: Երկուստեք կարևորվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը: Հանդիպման ավարտին Գիորգի Կվիրիկաշվիլին գոհունակությամբ նշել է, որ անկախ Վրաստանի պատմության մեջ ներկայում հայ-վրացական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, և անհրաժեշտ է շարունակել ջանքերը դրանք ամրապնդելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Վրաստանի վարչապետի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-վրացական բարեկամական հարաբերությունների սերտացման և հետագա զարգացման գործում:

Նմանատիպ նյութեր