Ֆրանց Բեկենբաուեր. Ցանկանում եմ, որ Կլոպը գլխավորի «Բավարիան»
«Բավարիայի» նախկին լեգենդար խաղացող Ֆրանց Բեկենբաուերը անդրադարձել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի աշխատանքին:
«Ցանկանում եմ, որ երբևիցե Կլոպը գլխավորի «Բավարիան»: Նա ինձ համար աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Այն, թե ինչպես նա սկսեց «Բորուսիայում», հետո կատարելագործեց «Լիվերպուլում»:
Կարծում եմ, որ Անգլիայումաշխատանքը զգալի ուժեր է խլում: ԱՊԼ-ում դու դառնում ես մենեջեր, և ավելի մեծ պատասխանատվություն ես կրում, քան՝ մարզիչը բունդեսլիգայում: Իսկ եթե հաշվի առնենք մասնակցությունը գավաթային մրցաշարերին և պրեմիեր-լիգայում, ապա անցկացված հանդիպումների քանակը զգալիորեն ավելի շատ է, քան՝ Գերմանիայում», ասել է Բեկենբաուերը: