211652_close_icon
views-count689 դիտում article-date 16:06 03-06-2019

911-ն ամփոփել է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 542 դեպք, որից 319-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 138 կենցաղային կանչ, 248 հրդեհ, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 61 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 47 դեպք, որոնցից 20-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք, որի հետևանքով տուժել է 10 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]https://st0.shamshyan.com/editor/0801315001559560211858750.jpg[/img]

Նմանատիպ նյութեր