211652_close_icon
views-count3128 դիտում article-date 22:12 01-06-2019

Չեմպիոնների լիգայի՝ «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» եզրափակիչը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Անտոնիո Ռեյեսի

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Տոտենհեմի» և «Լիվերպուլի» միջև կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ «Սևիլիայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսի, [url=https://www.uefa.com/insideuefa/about-uefa/news/newsid=2607946.html]հայտնում է[/url] ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Այսօր՝ մայիսի 1-ին, իսպանացի ֆուտբոլիստը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահի արդյունքում. նա 35 տարեկան էր: Ռեյեսը հանդես է եկել «Սևիլիայում», «Արսենալում», «Ռեալում», «Աթլետիկոյում», «Բենֆիկայում», «Էսպանյոլում», ինչպես նաև չինական «Սինցյան Տյանշան Լեոպարդում»: Իսպանիայի հավաքականում ֆուտբոլիստը 22 հանդիպման է մասնակցել և դարձել է 4 գոլի հեղինակ: «Սևիլիայում» և «Աթլետիկոյում» հարձակվողը հինգ անգամ հաղթել է Եվրոպա լիգայում, ինչը ռեկորդային է մրցաշարի համար: «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 1-ին Մադրիդում, մեկնրակը՝ ժամը 23-ին:

Նմանատիպ նյութեր